ՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցերը հաստատություններ նպատակ ունեն ոչ միայն բացահայտել խնդիրները, այլև առաջարկել լուծումներ՝ պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով առկա բացերին: Կառույցի աշխատակիցների հերթական այցը եղել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ, որտեղ, չնայած անձնական հիգիենայից մինչև մասնագետների պակասի խնդիրներին, դրական է գնահատվել բռնության դեպքերի կանխարգելման պատշաճ մեխանիզմների առկայությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ ՄԻՊ-ից գրություն չի ստացել, սակայն համամիտ չեն կառույցի որոշ դիտարկումների հետ:
Մանրամասները՝ Տաթևիկ Աբրահամյանի տեսանյութում: