Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 7+540 հատվածում։ Մոտ 7.5 կմ ճանապարհի միջին նորոգումն ավարտական փուլում է։
Շինաշխատանքների շրջանակում իրականացվել է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվում է առուների մաքրում, կողնակների լրացում, խտացում։ Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։
Միջին նորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։