ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով:
Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:
Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:
Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:
Առաջարկը պետք է ներառի՝
-
հակիրճ բովանդակություն (առավելագույնը 2 էջ),
-
նախահաշիվ,
-
տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
-
տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
-
տեղեկատվություն դիմումատուի վերաբերյալ (կազմակերպություն, հասցե, էլհասցե, հեռախոսահամար):
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյան):