Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարանների ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը համալրելու նպատակով գործադիրն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է գործող կարգում ավելացնել Կոտայքի մարզի Մարմարիկի նախակրթարանը, Արագածոտնի մարզի Ցամաքասարի նախակրթարանը, Շիրակի մարզի Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը, Շիրակի մարզի Ղարիբջանյան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Զառ բնակավայրի մանկապարտեզը, Կոտայքի մարզի Կապուտան բնակավայրի մանկապարտեզը, Արմավիրի մարզի Հովտամեջ բնակավայրի մանկապարտեզը, Գեղարքունիքի Խաչաղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի Մելիքգյուղ բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Ոսկեթաս բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրի մանկապարտեզը, Արարատի մարզի Բերքանուշ բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Թալին բնակավայրի մանկապարտեզը, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզը, ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 1 մանկապարտեզը, Տավուշի մարզի Բերդի թիվ 2 մանկապարտեզը, Տավուշի մարզի Բերդի թիվ 3 մանկապարտեզը, Տավուշի մարզի Տավուշ բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Վ. Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Չինչին բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Վ. Կ. Աղբյուր բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Մովսես բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Նավուր բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Չինար բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Պառավաքար բնակավայրի մանկապարտեզը, Տավուշի մարզի Ոսկևանի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի Ոսկեպարի մասնաճյուղը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզը, Արագածոտնի Աշտարակ բնակավայրի թիվ 1 «Մանուշակ մանկապարտեզ»-ը, Արարատի մարզի Ջրահովիտ բնակավայրի կրթահամալիրը, Արմավիրի մարզի գ. Հայկավանի կրթահամալիրը, Շիրակի մարզի գ. Գետափի կրթահամալիրը, Արարատի մարզի գ. Արևաբույրի կրթահամալիրը: Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: