Դեկտեմբերի 17-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Թամար Մախարաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտում 2025թ․ ընթացքում փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։