Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է Սիրիայում Իրանի դեսպանության վերաբացման հնարավորությանը:
«Անհրաժեշտ են նախապատրաստական քայլեր, այդ թվում՝ ներկայացուցիչների և աշխատակիցների անվտանգության ապահովում։ Այդ հարցն օրակարգում է»,- նշել է Էսմայիլ Բաղաին։
Նա ընդգծել է, որ Թեհրանը հավատարիմ է բարիդրացիության քաղաքականությանը և ձգտում է դրական ու խաղաղ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։