Աշխարհը բախվում է անվտանգության շարունակական սպառնալիքներին, հակամարտությունների վերսկսմանը, ինչը զուգորդվում է մարդկային ահռելի տառապանքով, ինքնության վրա հիմնված ատելությամբ ու մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման կամ յուրացման կտրուկ աճով,- հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում մեկնարկած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Նախարարն ընդգծել է՝ Հայաստանն աջակցում է իրավական գործիքների ամրապնդմանը՝ խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի մշակույթն առաջ մղելու համար: Ֆորումի ընթացքում ելույթով են հանդես եկել նաև մասնակից պետությունների ներկայացուցիչները: Հանդիպման արդյունքներով ընդունվել է «Երևանի հռչակագիրը»:
Մանրամասները՝ Տաթևիկ Աբրահամյանի ռեպորտաժում։