Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը երկու վստահելի գործընկերներ են, և կարծում եմ, որ այս հարցում կասկած չկա ո՛չ Բաքվում, ո՛չ էլ Մոսկվայում։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Россия сегодня միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում։
«Ինչպես արդեն ասացի, մեր երկրների համար դժվարին ժամանակներում մենք միշտ ցուցաբերել ենք իրավիճակի ըմբռնում, և մեզ բարեկամաբար ենք պահել։ Վստահ եմ, որ այսուհետ ևս այդպես կլինի»,- նշել է նա։
Նա հավելել է, որ երկու երկրները շարունակում են գտնել առևտրատնտեսական փոխգործակցության նոր ոլորտներ։