Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերները և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։