ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում դեկտեմբերի 18-ին հյուրընկալել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Ամփոփել ենք անցնող տարին, քննարկել գալիք տարվա անելիքները: Համակարծիք էինք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման առումով անցնող տարին հաջողված էր. քաղաքական մակարդակում բոլոր թիրախները հասցեագրվել են, գրանցվել են նոր ձեռքբերումներ: Պայմանավորվեցինք հաջորդ տարի ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքական պայմանավորվածությունների իրագործման տեխնիկական բաղադրիչին»,- գրել է նա։