Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են ներդրումային միջավայրին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միևնույն տարածքի համար մեկից ավելի ներդրումային ծրագրերի առկայության պարագայում վերջիններիս գնահատման իրականացման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման մշտադիտարկման մեխանիզմների վերաբերյալ։ Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների և դրանց կարգավորման հնարավորությունների վերաբերյալ։
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության կողմից հաստատված՝ Ներդրումների ներգրավման ծրագրում ներառված միջոցառումների կատարման ընթացքին, որոնց առնչությամբ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։