Հանրապետության դպրոցներից մեկում առաջին դասարանցուն ծեծած և նվաստացրած ուսուցչի գործը միայն հեռացումով չի սահմանափակվի, նրանով կզբաղվի դատախազությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենց ուսումնասիրություններով այս ուսուցիչն առաջին անգամ չէ, որ բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: