Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30 մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20 մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
Երևան քաղաքում դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 4-9 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։