ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պատրաստ լինի համաձայնության գնալ՝ դադարեցնելու պատերազմը։
«Զելենսկին խաղաղություն է ցանկանում: Պուտինը ևս պետք է գործարքի գնա: Չափազանց շատ մարդիկ են զոհվում, ավելի, քան հաղորդվում է։ Ես անում եմ հնարավորը՝ դադարեցնելու այն։ Խոսելու ենք Պուտինի, Զելենսկու, նրանց ներկայացուցիչների հետ»,- ասել է Թրամփը:
Թրամփը նաև տեղեկացրել է, որ հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:
Հարցին՝ արդյոք Ուկրաինան պետք է զիջի՞ իր տարածքները, Թրամփը պատասխանել է՝ մարտական գոտում գտնվող որոշ քաղաքներ գրեթե ամբողջությամբ ավերվել են, և մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց տներ:
Նա նաև սխալ է որակել Ջո Բայդենի վարչակազմի որոշումը, որի համաձայն՝ Ուկրաինան կարող է ամերիկյան հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքին:
«Ինչո՞ւ նրանք դա արեցին առանց ինձ հարցնելու: Ես նման բան չէի անի»,- ասել է Թրամփը:
Մանրամասները՝ տեսանյութում: