Պենտագոնը հայտնել է, որ Կուրսկի մարզում ընթացող մարտերին ռուսական զինված ուժերի կողմից անցած շաբաթվանից մասնակցում են նաև հյուսիսկորեացի զինվորականները:
ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերի խոսքով՝ ըստ Պենտագոնի տեղեկության՝ նրանց շրջանում արդեն կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինական հետախուզության տվյալով՝ արդեն 30 հյուսիսկորեացի զինվոր է զոհվել կամ վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Պետքարտուղարության խոսնակն էլ հայտարարել է՝ եթե հյուսիսկորեացի զինվորականները հատեն Ռուսաստան-Ուկրաինա սահմանը, դա կնշանակի էսկալացիայի նոր փուլ:
«Թե ինչպես դրան կարձագանքեն Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները, իհարկե չեմ պատրաստվում բարձրաձայնել»,- հավելել է Մեթյու Միլլերը: