Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունը գեներալ-լեյտենանտ Թունջայ Ալթուղի գլխավորությամբ այցելել է Ադրբեջան: Նրան ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորված ռազմական համագործակցությունը հաջող է, կառուցված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների վրա, և ընդգծել ՝ դրանց հետագա զարգացման կարևորությունը:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Ալթուղն էլ ընդգծել է երկու երկրների միջև փորձի փոխանակման ընդլայնման բարձր մակարդակը և կարևորել համատեղ զորավարժությունները:
Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Թուրքական պատվիրակությունը հանդիպել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական Բախտիյար Էրսայի հետ: Մտքեր են փոխանակվել ադրբեջանական բանակում Թուրքիայի զինված ուժերի մոդելի կիրառման վերաբերյալ: