ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող և «Միլենիում Փարթներս Քոնսալթինգի» կողմից իրականացվող «Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագրի hայաստանյան մասնաճյուղի տնօրեն Օկսաննա Աբրահամյանին և ծրագրի խորհրդական Ալեն Մկրտչյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին՝ քննարկելով հնարավոր համագործակցության շրջանակները։
«Դիմակայող հաստատությունները ռազմավարական կոռուպցիայի դեմ» ծրագիրն իրականացվում է Հայաստանում և Մոլդովայում՝ նպատակ ունենալով պայքարել ռազմավարական կոռուպցիայի և ապօրինի քաղաքական ֆինանսավորման դեմ։ Այն խթանելու է տարածաշրջանային համագործակցությունը, նպաստելու է պետական հաստատություների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, բարելավելու է ռիսկերի վերլուծության ու կարգավորման համակարգերը: Ծրագիրն ուղղված է նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների կարողությունների կատարելագործմանը՝ ապատեղեկատվությանը դիմակայելու և կոռուպցիայից բխող տեղեկատվական մանիպուլյացիաները հաղթահարելու նպատակով։