Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին: Այս մասին հայտնում է Վիեննայում ՀՀ դեսպանությունը:
Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հանդիպումը:
Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և CTBTO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և մտքեր փոխանակել դրա ընդլայմանն ուղղված քայլերի շուրջ:
Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին՝ այս համատեքստում ընդգծելով Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կարևորությունը: