44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բովանդակային առումով ավարտել է աշխատանքը. լրագրողներին ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ ժամկետի խախտում չկա. զեկույցը պատրաստ է, խորհրդարանական լիագումար նիստում դրա ներառումից հետո քննիչ հանձնաժողովի աշխատանքը կհամարվի ավարտված:
Զեկույցը կներկայացվի փակ նիստում:
Քոչարյանը նաև նշել է՝ դրան կհաջորդեն հազարավոր քրեական գործեր, նաև ասել, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարար Մևլութ Չավուշօղլուն վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ժամանակ մոտեցել է հայկական պատվիրակությանը, խոսել տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին:
Քոչարյանը նաև հայտարարել է՝ մոտ օրերս անվտանգային ոլորտի հետ կապված բացահայտում կլինի:
«Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր կլինի, և հանրությանը անպայման կներկայացվի»,- ասել է Քոչարյանը: