Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից:
Քննարկվել են այս կազմակերպությունների 2024 թվականի գործունեությունն ու եղած խնդիրները։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։
Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն են եղել։
Քննարկվել են անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։