Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19:32-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ գազալցակայանում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազալցակայանի պատին. կա արգելափակված քաղաքացի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։