Ուկրաինայի անվտանգության ծառայությունը՝ պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության, Ուկրաինայի անվտանգության ծառայության, Ուկրաինայի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերի և անօդաչու թռչող սարքերի հետ Զապորոժիեում իրականացրել է «բազմափուլ հատուկ գործողություն», որի ժամանակ ոչնչացվել է վառելիքով բեռնված ռուսական գնացքը:
«Արդյունքում ժամանակավորապես շարքից դուրս է եկել ՌԴ «կարևոր երկաթուղային գիծը», որով վառելիքը Ղրիմից տեղափոխում են Զապորոժիեի մարզի օկուպացված տարածքներ»,- DW-ին հայտնել են հատուկ ծառայությունից:
«Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալով՝ ուկրաինացի զինվորականները նախ պայթեցրել են գծերը Բիլմացկի շրջանի Ալեքսեևկա գյուղի մոտ, ռուսական գնացքի շարժման ժամանակ, այնուհետև գնացքի վրա հարձակվել են դրոններով, ապա հարվածել են ամերիկյան HIMARS համակարգից: Անկախ և ՌԴ պաշտոնական աղբյուրները չեն հաստատել տարածված տեղեկությունը:
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը դեկտեմբերի 15-ին հայտարարել է նաև, որ պայթեցվել է երկաթուղու մի հատված ռուսական Ուլյանովսկում։ Վնասվել է երկաթուղային կամուրջը Սվիյագա գետի մոտ, որը լոկոմոտիվային պահեստից և Ուլյանովսկի ավտոգործարանից մի քանի կիլոմետր է հեռու։ DW-ի տվյալով՝ Ուլյանովսկի մարզային վարչությունը Telegram-ի իր ալիքում տարածած հայտարարությամբ ուկրաինական աղբյուրների տեղեկությունը կեղծ է որակել: