Բունդեսթագն անվստահություն է հայտնել կանցլեր Օլաֆ Շոլցին: Գործող կանցլերին աջակցել է 207 պատգամավոր, մինչդեռ նվազագույնը պահանջվում է 367 ձայն։ Փետրվարի 23-ին երկրում կանցկացվի խորհրդարանի նոր ընտրություն, հայտնում է Deutsche Welle-ն:
Այժմ, օրենքի համաձայն, Շոլցը պետք է Գերմանիայի նախագահին առաջարկի ցրել խորհրդարանը, իսկ գործող կառավարությունը կշարունակի իր աշխատանքը մինչև 2025 թվականի փետրվարի 23-ին արտահերթ ընտրության անցկացումը։
Այսպես կոչված լուսացուցային կոալիցիան, որը բաղկացած էր սոցիալ-դեմոկրատներից, Ազատ դեմոկրատական կուսակցությունից և Կանաչներից, փլուզվել է նոյեմբերի 6-ին, երբ Շոլցը պաշտոնանկ էր արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին:
Օլաֆ Շոլցը կանցլերի պաշտոնի հավակնորդներից մեկն է, սակայն նրա կուսակցությունը հարցումների արդյունքում հավաքում է ձայների միայն 15 տոկոսը և զբաղեցնում է երրորդ տեղը: Հաղթանակ են կանխատեսում Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների չափավոր պահպանողականներին, որոնք ունեն ձայների մոտ 32%-ը։