Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերը: Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները:
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ճիշտ չէ ընկալումը, թե քաղաքապետարանը բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում: Նույն նիստում անդրադարձ է եղել նաև շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանի տեղադրմանը: Պայմանագիրը կնքված է, ֆինանսական միջոցները՝ հատկացված:
Բացումը նախատեսվում է 2025-ի մայիսի 22-ին:
Քննարկված այլ թեմաների մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: