Ծանրամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Երևան: Օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն անդրադարձավ իր հաղթանակին:
«Պայքարը ավելի է դժվարանում, պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որ ոսկին բերենք Հայաստան:
Օլիմպիական խաղերից հետո չենք հանգստացել, պարապել ենք, ինչքան հնարավոր է՝ բարձրացրել եմ. առավելագույնը սա չէր, բայց ինչքան պետք էր էդ պահին, կարողացա բարձրացնել:
Շատ մեծ բավականություն ես ստանում այդ ամեն ինչից»,- նշեց մարզիկը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը նվաճել է ծանրամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունք։