Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի հանդիպումից առաջ հայտարարել է Հայաստանին աջակցության մասին: «Եվրամիությանը կոչ կանեմ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է: Մենք պետք է Հայաստանին տրամադրենք ամբողջ այն աջակցությունը, որն այն իրավունք ունի ակնկալել»,- ասել է արտգործնախարարը: