Գերատեսչություններն արձագանքում են վարչապետի հանձնարարականին. ծառայողական մեքենաները կրճատվում են: Նոյեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այլևս ստիպված է կացնային մոտեցում ցուցաբերել և զգալիորեն կրճատել ծառայողական մեքենաները, քանի որ դեռ 2018-ից այդ հարցը բարձրացրել է, եղել են որոշակի կրճատումներ, սակայն արդյունքը բավարար չէ:
Իսկ վիճակագրությունը փաստում է, որ 2018 թվականի 1250-ի փոխարեն այսօր պետական համակարգում առկա է 961 ծառայողական մեքենա: Եղածի մոտ 50 տոկոսն էլ կրճատվելու է այս փուլում: Կրճատվում են, սակայն, ոչ նպատակային օգտագործվող մեքենաները: Խոսքը չի վերաբերում օպերատիվ աշխատանքի համար նախատեսվածներին: Դրանց թիվն ըստ անհրաժեշտության կարող է և ավելացվել:
Մուշեղ Իսախանյանը պարզել է, թե Ազգային ժողովն ու նախարարություններից յուրաքանչյուրը քանի մեքենա են մտադիր կրճատել:
Մանրամասները՝ տեսանյութու,մ։