Հայաստանը դեռ Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում» է: Բրյուսելի հետ քննարկումները, սակայն, հաջող շարունակվում են:
Կառույցի նշած թերությունները հիմնականում վերացված են, ըստ էության, մեկ խնդիր է մնում կարգավորել: Խոսքը վերաբերում է որակյալ կադրերին:
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն ամեն ինչ անում է իրավիճակն արագ շտկելու համար, նաև հետագայում նման խնդիրների առաջ չկանգնելու նպատակով գործակցում Կրթության նախարարության հետ:
Մասնագիտական գնահատականներով՝ «սև ցուցակից» դուրս գալը մի շարք ոլորտներում դրական ազդեցություն կունենա՝ համաշխարհային շուկայում մրցունակ դառնալուց մինչև զբոսաշրջության աշխուժացում:
Շահագրգիռ կողմերի նկատառումներին Նիկոլայ Ավետիսյանն է ծանոթացել: