«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մանրակրկիտ ուսումնասիրել են Գյումրու նախաքվեարկության տեսագրությունները, արձանագրել՝ խախտումներ չկան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմք ընդունելով փրայմերիզի արդյունքները, դեկտեմբերի 13-ին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց առավելագույն ձայներ ստացած թեկնածուին:
Վարչապետը հայտարարեց, որ գյումրեցիներն իրենց քվեարկությամբ փաստացի նաև ձևավորել են սպասվող ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակի առաջին հատվածը:
Քաղաքագետները, փորձագետները ևս մեր երկրում նման պրակտիկայի ներդրումը դրական են համարում: Իհարկե, հավելում են, որ եթե ժամանակ լիներ, հնարավոր էր առավել կատարելագործված մեխանիզմ կիրառել:
Կուսակցության պատասխանատուները դեմ չեն համակարգը շարունակաբար բարելավելուն, սակայն, գլխավորը համարում են փաստը, որ ընտրողն իրեն արժևորված զգա, համոզվի, որ ազդեցություն ունի երկրում որոշումների կայացման վրա:
Փորձագետների դիտարկումները և կառավարող կուսակցության փոխնախագահի փաստարկներն Իրինա Մկրտչյանն է համադրել: