Վերջին երեք տարվա վարույթներով միայն կոռուպցիոն հանցագործություններով պետությանը հասցված վնասը կազմում է 37.5 մլն դոլար, որից դեռևս վերականգնվել է 1.3 մլն-ը:
Այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասը վերականգնված չէ, արգելադրվել է 13.4 միլիարդ դրամի գույք և դրամական միջոց:
Դատարան ուղարկված խոշոր գործերից են փողերի լվացման համար մեղադրվող Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի և կաշառքի գործով անցնող ՀՀ բնապահպանության նախկին նախարարի՝ Արամ Հարությունյանի վարույթները:
Նախկին նախարարներ, պատգամավորներ, քաղաքապետ, դատավոր ու գլխավոր դատախազներ. կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար մեղադրվում են ոչ միայն նախկին, այլև ներկա պաշտոնյաներ:
Միայն այս տարի դատապարտվել է 132 պաշտոնատար անձ, իսկ վերջին մեկ տարում մինչև 25 հազար դոլար կաշառքի դիմաց զորակոչից ազատելու գործով մեղադրյալ է 40 անձ:
Վերջին երեք տարվա վիճակագրությամբ՝ զգալի ավելացել են նախաձեռնված վարույթների, քրեական հետապնդման ենթարկված անձանց թվերը:
Դատախազների հետ հանցագործությունների թվերը ի մի է բերել Տաթև Խաչատրյանը: