Դեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում՝ Կառավարության տանը, ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց: