Դամասկոսում իշխանությունը ստանձնած Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին հնարավորություն են տվել վերաիմաստավորելու իր հարաբերությունները սիրիացի ժողովրդի հետ:
«Մենք փորձեցինք չհրահրել ռուսներին և նրանց հնարավորություն տվեցինք վերանայել մեզ հետ հարաբերությունները»,- ասել է Աշ-Շարաան:
Նրա խոսքով՝ Սիրիայի նոր իշխանությունները չեն պատրաստվում հակամարտության մեջ մտնել Իսրայելի հետ: Աշ-Շարաան նշել է, որ Իսրայելը պատրաստվում էր մտնել Սիրիա՝ որպես պատրվակ օգտագործելով Իրանի ներկայությունը, սակայն այժմ այդ պատրվակը կորցրել է արդիականությունը։
Աշ-Շարաան տեղեկացրել է նաև, որ կապեր է պահպանում արևմտյան երկրների դեսպանատների հետ ու բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի հետ Դամասկոսում վերջինիս ներկայացուցչության վերականգնման շուրջ: