Հայաստանը 2018 թվականից անդամակցում է Եվրասիական տարածաշրջանային դաշինքին, որը գործում է 2011-ից: Եվ ահա, կառույցի աշխատանքի տեսչությունների այս տարվա գլխավոր համաժողովն անցկացվում է մեր երկրում: Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի փորձը, քննարկվել է, թե ինչ դժվարությունների են հանդիպում տեսուչները, ինչպես կարելի է առավել արդյունավետ դարձնել աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։