Հարավային Կորեայի Ազգային ժողովը աջակցություն է հայտնել նախագահ Յուն Սոկ Յյոլին պաշտոնանկ անելու նախագծին: Քվեարկությանը մասնակցել են բոլոր 300 պատգամավորները. իմփիչմենթին կողմ է քվեարկել 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը:
Երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Հան Դակ Սուն:
Ավելի վաղ Յուն Սոկ Յոլի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական դավաճանության և ռազմական դրություն հայտարարելու պատճառով, որը սահմանվել էր դեկտեմբերի 3-ին՝ մի քանի ժամով: Նախագահը դա բացատրել էր «հյուսիսկորեական ուժերից երկիրը մաքրելու և լիբերալ սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությամբ»: Ավելի ուժ խորհրդարանը չեղարկել էր ռազմական դրությունը:
Այժմ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ հաստատե՞լ իմփիչմենթը, թե՞ վերականգնել Յուն Սոկ Յոլի պաշտոնը։ Գործի քննությունը կարող է տևել մինչև վեց ամիս: