ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն։
«Ջերմորեն շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն` Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան հաջողություն այս կարևոր դերում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։