Սրտանց շնորհավորում եմ Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ X-ի իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Ես իմ լիակատար աջակցությունն ու պատրաստակամությունն եմ հայտնում սերտորեն համագործակցելու՝ ի նպաստ Հայաստանի ու Վրաստանի ավանդական եղբայրական հարաբերությունների։ Մաղթում եմ նախագահին ամենայն հաջողություն իր հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀՀ նախագահը: