Էլեկտրասյուներ և էլեկտրաէներգիա, ջրախողովակներ, մայթեր և ասֆալտապատում: Խնդիրները հասցեագրվել և սպասում են իրենց լուծումներին: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լուռու մարզում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Պատգամավորները հանդիպել և զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում: