Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։