ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է ավելացնել պաշտպանական ծախսերը դաշինքի բոլոր երկրներում մինչև ՀՆԱ-ի առնվազն 3%-ը և կրճատել սոցիալական ծախսերը: Նա ասել է, թե ստեղծված անվտանգային իրադրությունը վատթարագույնն է, որն ինքը կարող է մտաբերել:
Ըստ Ռյուտեի՝ Ռուսաստանը «պատրաստվում է երկարաժամկետ առճակատման Ուկրաինայի և դաշինքի հետ», իսկ Արևմուտքը պատրաստ չէ այն ամենին, ինչ տեղի կունենա 4-5 տարի հետո, քանի որ Ռուսաստանը զենք է ստեղծում և «սովորում մարտի դաշտում»:
«2025 թվականին պաշտպանական ծախսերը կարող են կազմել Ռուսաստանի պետական բյուջեի մեկ երրորդը, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է սառը պատերազմից ի վեր: Չինաստանը նույնպես հետ չի մնում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Եթե մենք հիմա միասին ավելի շատ չծախսենք պատերազմը կանխելու համար, մենք ավելի ուշ կվճարենք դրա դեմ պայքարելու համար»,- ընդգծել է Ռյուտեն:
ՆԱՏՕ-ն այժմ ապահով է, շեշտել է նա, բայց չորս կամ հինգ տարի հետո դաշինքը կարող է այլևս ապահով չլինել: