Ուկրաինայում հակամարտության զոհերի թիվը գերազանցում է մեկ միլիոնը՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Ավելի քան մեկ միլիոն կորուստ 2022 թվականի փետրվարից ի վեր»,- նշել է պաշտոնյան Բրյուսելում կայացած համաժողովում։
Ռյուտեն նաև զգուշացրել է, որ դաշինքի երկրների տարածքում էլ կարող են տեղի ունենալ այնպիսի իրադարձություններ, ինչպես Ուկրաինայում։
ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթած Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ուկրաինական զորքի կորուստը գնահատել էր 400 հազար։ Նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինացի զինվորականների կորուստը Կուրսկի շրջան ներխուժումից հետո առաջնագծում գերազանցել է 40 հազարը։