Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այսօր առանձին հանդիպում ծրագրված չէ, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում աշխատանքներ են տարվում վարչապետների ծրագրով»,- նշել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։