ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է. պատճառը՝ գործով մեղադրյալներից Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր:
Թեև նա գրություն էր ուղարկել, որ վատառողջ է, և չէր առարկել նիստն առանց իրեն շարունակելու դեմ, սակայն դրան դեմ է արտահայտվել Արմեն Գևորգյանը:
Այս նիստին հանրային մեղադրողը պետք է հրապարակեր Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նոր մեղադրանքը. նախորդում հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանինն ու Յուրի Խաչատուրովինը:
Ըստ այդմ՝ նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: