Իսրայելի բանակը չի լքի Հերմոն լեռը ձմռան ամիսներին` հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
«Սիրիայում իրադարձություններով պայմանավորված՝ Հերմոնի գագաթը մեր կողմից պահելը մեծ նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից, և անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու Իսրայելի բանակի պատրաստությունը, որպեսզի զորքերը մնան այնտեղ դժվար եղանակային պայմաններում»,- ասել է պաշտոնյան:
«Հայաթ Թահրիև աշ Շամ» կազմակերպության ղեկավար Ահմեդ ալ Շարաան էլ նշել է, որ Սիրիան մտադիր չէ նոր պատերազմի մեջ մտնել Իսրայելի հետ:
«Սիրիային առավել մտահոգում էին «Հըզբոլլահի» և Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինները, ինչպես նաև Ասադի ռեժիմը, որն այլևս գոյություն չունի»,- նշել է Ալ Շարաան:
Հիշեցնենք, որ Իսրայելը ոչնչացրել է Սիրիայի ՀՕՊ-ի և ՌՕՈՒ-ի մոտ 80%-ը՝ առանց որևէ դիմադրության: