Իսրայելի զինված ուժերը հարվածներ է հասցրել սիրիական կործանիչներին, ուղղաթիռներին, «երկիր-օդ» հրթիռների արձակման կայաններին և զենքի արտադրամասերին: Իսրայելը հայտարարել է, որ իր ներխուժումը բուֆերային գոտի և Հերմոն լեռան ռազմավարական տարածքների գրավումը ժամանակավոր և սահմանափակ միջոցներ են եղել՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին և լայնածավալ խախտումներով՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտողարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը հատկապես անհանգստացած է Սիրիայում Իսրայելի հարյուրավոր ավիահարվածներով՝ ընդգծելով երկրի բոլոր ճակատներում բռնության թուլացման հրատապ անհրաժեշտությունը», - ասել է Դյուժարիկը լրագրողներին։