Թուրքիան Դամասկոսում դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակել։ Այդ մասին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները:
Մասնավորապես, նշվում է, որ Մավրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Բուրհան Քյորօղլուն կստանձնի Դամասկոսում Թուրքիայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։
Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմից մեկ տարի անց՝ 2012 թ. մարտի 26-ին, դադարեցվել էր դեսպանատան գործունեությունը, և 13 տարվա դադարից հետո նոր նշանակում է կատարվել։ Ստամբուլում Սիրիայի գլխավոր հյուպատոսությունը շարունակելու է իր գործունեությունը։