Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը Սարիկ Մինասյանին ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանում: Սարիկ Մինասյանն ասել է, որ եռանդով աշխատելու, անելիքների առաջնահերթությունը ճիշտ գնահատելու դեպքում հնարավոր կլինի քաղաքը դուրս բերել վերջին երկու ամսվա կառավարման ճգնաժամից, որն առաջացել էր հոկտեմբերի 28-ից, երբ «Բալասանյան դաշինք» խմբակցությունը վայր դրեց մանդատները, քաղաքապետն ու փոխքաղաքապետը հեռացան, և, ըստ էության, Գյումրին մնաց առանց ղեկավարի:
Մանրամասները՝ Քրիստինա Մկրտչյանի ռեպորտաժում։