Անկարայում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:
Հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել է, որ Բլինքենի հետ քննարկել է այն գործողությունները, որ կարող են անել Թուրքիան, ԱՄՆ-ն և տարածաշրջանային դերակատարները՝ ի շահ Սիրիայի ժողովրդի, միասնության, ամբողջականության և ինքնիշխանության: Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շուտ հրադադար հաստատել Գազայի հատվածում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարին ընդունել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Բլինքենը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությունն ու Սիրիայում քաղաքական անցումային շրջանը։