Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն ընդունել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Մաքս Նիլսենի գլխավորած պատվիրակությանը:
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Վելիևը ներկայացրել է Ադրբեջանի բանակում իրականացվող բարեփոխումները: Նա բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում՝ կարևորելով այդ հարաբերությունների հետագա զարգացումը:
Նիլսենն էլ բարձր է գնահատել Ադրբեջանի բանակի զինծառայողների ներդրումը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ծրագրերում, ներառյալ՝ մասնակցությունը խաղաղապահ առաքելություններին և այլ միջոցառումների:
Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: