«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կան չեղարկված և ուշացած չվերթեր: Այս մասին 1Lurer.am-ի հարցին ի պատասխան հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող երկու չվերթերը, որոնք վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսը՝ Նիժնի Նովգորոդում, ավելի ուշ վայրէջք կկատարեն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասաց Մողրովյանը:
Ըստ Մողրովյանի՝ չեղարկումների պատճառը վատ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղն ու շատ ցածր տեսանելիությունը: