«ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախագահող Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագիծն, ըստ երկրի ղեկավարի, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի շահագրգիռ բոլոր պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։